Համաձայն ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի մանդատի` սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում անցկացվելու է հերթական մոնիտորինգը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի կողմից մոնիթորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները` Խրիստո Խրիստովը եւ Մարիուս Պուոջյունասը: Ղարաբաղի կողմից ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անթալ Հերդիչը:




























