Երեւանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության եւ «Էրեբունի-Երեւան» տոնի օրն աշխատելու է մինչեւ գիշերվա ժամը 2-ը:
NEWS.am-ին մետրոպոլիտենում հիշեցրել են, որ մետրոն, սովորաբար, աշխատում է մինչեւ ժամը 23:00-ը:
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը Երեւանի կենտրոնական փողոցներում: Փակ են լինելու, մասնավորապես, հետեւյալ փողոցները. Կորյունի փողոցը, Մեսրոպ Մաշտոցի պողոտան, Մարշալ Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոցը, Սարյան փողոցը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան, Երվանդ Քոչարի փողոցը, Ալեք Մանուկյան փողոցը, Սայաթ Նովայի պողոտան եւ Թումանյան փողոցը:
Բացի այդ, տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 24.00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու:




























