Անհայտ քաղաքացին անցել է Սպիտակ Տան ցանկապատը եւ նետվել դեպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի երեկոյան: Տղամարդը չի կարողացել հասնել Սպիտակ Տանը, ճանապարհին նրան բռնել են անվտանգության ծառայության աշխատակիցները:

Օրինախախտի անունը չի հաղորդվում: Անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Տղամարդու ձեռքին ուսապարկ է եղել, սակայն պարզվել է, որ այնտեղ ոչ մի վտանգավոր բան չի եղել, հաղորդում է Washington Post-ը` վկայակոչելով Associated Press-ը: