Ներկայումս շարունակվում են ՄԱԿ-ի բարեփոխման ուղղությամբ աշխատանքները, սեպտեմբերի 21-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«ՄԱԿ-ում բարեփոխման աշխատանքները շարունակվում են, սակայն դրանցից ոչ բոլորը, նույնիսկ ամենագլխավորները, հնարավոր չէ իրագործել, քանի որ ՄԱԿ-ը բաղկացած է 193 ինքնիշխան պետություններից, որոնք ունեն իրենց ազգային շահերը: Նորամուծությունները պետք է կառուցվեն լայն համաձայնության հիման վրա եւ հանգեցնեն միության ամրապնդմանը` ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացման նպատակով, այլ ոչ թե հակասությունների սրման: Դա մեծապես վերաբերում է այն կարեւոր խնդիրներին, ինչպիսին է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնումը»,-շեշտել է նա «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

«ՄԱԿ-ի բարեփոխումների արդյունավետությունը մեծապես կախված է գլոբալ ղեկավարման տարածաշրջանային մակարդակի ամրապնդումից, տարածաշրջանային կազմակերպությունների ներուժից եւ օպերատիվ հնարավորություններից, ՄԱԿ-ի հետ համագործակցելու նրա պատրաստակամությունից: Դրա օգտին հանդես է գալիս ՀԱՊԿ-ն: Ստեղծելով իրենց խաղաղապահ ուժերը` Կազմակերպության անդամները ելնում են դրանց օգտագործման հնարավորությունից  խաղաղության պահպանման օպերացիաներում, որոնք անցկացվում են ՄԱԿ-ի կողմից տարբեր տարածաշրջաններում: Լավ հայտնի է նաեւ ՀԱՊԿ-ի վաղեմի առաջարկը ՆԱՏՕ-ին գործնական համագործակցության ստեղծման վերաբերյալ` մասնավորապես աֆղանական թմրաշրջանառության դեպ պայքարելու գործում»,-հայտարարել է Լավրովը:

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը: