Երեւանում այսօր` սեպտեմբերի 21-ին, հանրությանը ներկայացվեց անվճար բիզնես տեղեկատու` 374.am-ը, տեղեկատուի անվանումը ընտրվել է Հայաստանի հեռախոսային կոդին համահունչ:

Տեղեկատուն կաշխատի հիմնականում վիրտուալ միջավայրում: Նախագծի հեղինակ Սուրեն Սարգսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղեկատուն անվճար է լինելու թե’ օգտվողի եւ թե’ գրանցվող ընկերությունների համար: Նա տեղեկատուն չի դիտարկում որպես մրցակից արդեն իսկ գործող տեղեկատուների հետ, քանի որ իրենք դեռեւս փոքր են եւ աշխատելու են հիմնականում վիրտուալ միջավայրում: Նոր տեղեկատուն կտարբերվի արդեն գործող տեղեկատուներից իր փնտրման համակարգով:

«Մենք շեշտը դրել ենք ինտերնետային կայքով փնտրման վրա: Այստեղ գործում է արագագործ փնտրման համակարգ: Փնտրումը կտեւի ավելի պակաս քան մեկ վայրկյան, եւկսկսվի արդեն բառի երկրորդ տառից` բերելով հնարավոր տարբերակները»,-ասաց Ս. Սարգսյանը: Նա նշեց նաեւ, որ հնարավոր է հետագայում տեղեկատուն ունենա նաեւ հեռախոսային ծառայություն, սակայն, եթե ընկերությունները ցանկանան օգտվել նաեւ այդ ծառայությունից, ապա պետք է որոշակի գումար կվճարեն:   

Ս. Սարգսյանի տեղեկացմամբ, նոր տեղեկատուում արդեն գրանցված է ավելի քան 15 հազ. ընկերություն, որոնց թիվը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կավելանա 700-ով:

Ս. Սարգսյանի տեղեկացմամբ, նոր տեղեկատուում արդեն գրանցված է ավելի քան 15 հազ. ընկերություն, այդ թվում 300-400 կազմակերպություն նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից:

Նշենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում գրանցված կազմակերպությունների թիվը կավելանա եւս 700-ով: