Նյու Յորքում, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրի մոտ մշակութային կենտրոնի բացումն առանց միջադեպերի է անցել: Նախորդ տարի ԱՄՆ-ում բողոքի բուռն ալիք էր անցել` հատկապես այդ վայրում մզկիթի շինարարության կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
Մզկիթից ու դասընթացներից բացի, մահմեդական կենտրոնն իր մեջ ներառում է սպորտային կենտրոնը եւ զվարճանքի ակումբը:
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարճ անվանում են 9/11: Պաշտոնական վարկածով, այդ օրն առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք կապ ունեն «Ալ Քաիդա» խմբավորման հետ, բաժանվելով 4 խմբի գրավել էին 4 ուղեւորատար ինքնաթիռներ: Ամեն խումբ ունեցել է առնվազն մեկ հոգի, ով նախնական օդաչուական դպրոց է անցել:
Ահաբեկիչներն ինքնաթիռներից երկուսն ուղղել են դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերները, որի հետեւանքով երկու երկնաքերներն են փուլ են եկել: Երրորդ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Պենտագոնի շենք: Չորրորդ ինքնաթիռի ուղեւորներն ու անձնակազմը փորձել են խլել ինքնաթիռը ահաբեկիչներից, որի հետեւանքով այն վայր է ընկել Փենսիլվանիայի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում:
Բացի 19 ահաբեկիչներից, զոհվել է 2974 մարդ, եւս 24-ն անհետ կորել են: Պաշտոնական վարկածով, տեղի ունեցածի պատասխանատուն «Ալ քաիդա» ահաբեկչական խմբավորումն է:



























