Թերթը գրում է, որ Դալմայի այգիներում` «Դալմա գարդեն մոլ» զվարճանքի եւ առեւտրի համալիրի հետնամասում, թղթակիցը նկատել է շահագործվող քարհանք, որտեղ քարը հետագայում հատուկ մեծ աղացի միջոցով վերածվում է ավազ ու խճի:

«Դալմայի այգիների այգեգործները մեր թղթակցին հայտնել են, որ նշված տարածքը մոտ 12 հեկտար է: Այն տարիներ առաջ ձեռք է բերել«Հայռուսգազարդ» ընկերությունը, ապա` վաճառել  այլ ընկերության, որի մասին այգեգործները տեղյակ չէին»,- գրում է «Երկիր»-ը: