Եվրամիությունն ամբողջությամբ հավանության է արժանացրել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը: Այդ մասին հաղորդել են պաշտոնական Բեռլինի ներկայացուցիչները: Ենթադրվող նորամուծություններն «ազդակ  են ուղարկում քաղաքացիների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերող վարչակարգի անթույլատրելիության մասին», հաղորդում է Associated Press-ը:

Նոր միջոցների շարքում են` ճամփորդության սահմանափակումը, ինչպես նաեւ ֆիանսական պատժամիջոցներ բազմաթիվ պաշտոնյաների եւ կազմակերպությունների համար: Արգելքի տակ է դրվում նաեւ նավթի ներկրման եւ նավթագազային ոլորտում ներդրումներ կատարելու վրա:

Գերմանիայի արտգործնախարարի տեղակալ Վեներա Հոյերի խոսքով, ենթադրվում է, որ արգելքը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ վարչակարգը չդադարեցնի բռնությունները, հաղորդում է RBC: