Մախաչկալայում սեպտեմբերի 22-ի գիշերը որոտացած պայթյունների հզորությունը կազմել է մոտ 38-43 կգ տրոտիլային համարժեքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ ներկայացուցչին:

Առաջին պայթյունը որոտացել է Երեւանի ժամանակով ժամը 1:20-ին, տներից մեկի մերձակայքում: Երկրորդ պայթուցիկ սարքը դրված է եղել մեքենայի մեջ, որի հզորությունը կազմել է 35-40 կգ: Պայթյունի հետեւանքով, զոհվել է պարեկային ծառայության մի լեյտենանտ, եւս 44 ոստիկան եւ 16 քաղաքացիական անձինք դիմել են բուժհաստատություններ:

Նախօրեին հարձակում էր եղել Բույնակսկի ոստիկանության պետ Նաբի Ադիլխանովի մեքենայի վրա: Նա չէր տուժել, սակայն նրան ուղեկցող երկու անձինք մահացել էին: