Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը դժգոհ է լույս տեսած ինքնակենսագրությունից: Ասանժի հայտարարության մեջ ասվում է, որ իրեն մեղադրում են սեքսուալ բնույթի ոտնձգությունների մեջ, իսկ գրքում շատ հանգամանքներ չափազանցված են:

BBC-ին հաղորդում է, որ Ասանջը Canongate բրիտանական հրատարակչությանը մեղադրել է, որ գիրքը հրատարակվել է առանց իր համաձայնության: Արդեն հունիսին Ասանժը պաշտոնապես տեղեկացրել է Canongate-ին, որ ցանկանում է չեղյալ հայտարարել պայմանագիրը:

Իր հերթին, հրատարակչությունը հայտարարել է, որ հրաժարվում է չեղյալ հայտարարել Ասանջի հետ կնքած պայմանագիրը, ով արդեն կանխավճար է ստացել ինքնակենսագրականի համար, ինչ-որ վեցանիշ թիվ:

Վեճից հետո հրատարակչությունը որոշել է հրապարակել գրքի նոր տարբերակը. «Ջուլիան Ասանջ. Ոչ արտոնագրված ինքնակենսագրություն» («Julian Assange: The Unauthorised Autobiography»):

Գրքում պատմվում է Ասանժի մանկության եւ երիտասարդության մասին, թե ինչպես առաջացավ նրա մոտ Wikileaks-ի ստեղծման գաղափարը, երկու շվեդուհիների մասին, ովքեր մեղադրում են նրան բռնաբարության մեջ: Շատ փորձագետներ գտնում են, որ Ասանժը հրաժարվում է պայմանագրից, որովհետեւ այնտեղ կան հատվածներ, որոնք կարող են վնասել նրան: Անցյալ տարվա դեկտեմբերին իր ինքնակենսագրության իրավունքը վաճառել է Անգլիայում Canongate եւ ԱՄՆ-ում Knopf հրատարակչություններին 1.5 միլոն դոլարով, հաղորդում է Gazeta.ru-ն: