Վայոց Ձորի մարզում, այսօր` սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան, Ջերմուկ-Երեւան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում շրջվել է «ԶԻԼ-131» մակնիշի 26 ԼՕ 068 մահնիշի բեռնատար ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ փրկարարների դեպքի հասնելը, ավտոմեքենայի վարորդ` Խ. Դավթյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Վայքի հիվանդանոց, իսկ ուղեւոր, ԱՐարատ քաղաքի բնակիչ 22-ամյա Մ. Խուդոյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Հրշեջ փրկարարները Մ. Խուդոյանի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:




























