Երեւանում, այսօր` սեպտեմբերի 22-ի գիշերը, Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» պանթեոնի մուտքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի 21 ՍՍ 511 համարանիշի եւ «Պեժո» մակնիշի 27 ՍՕ 609 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, ուղեւոր Մելանյա Սանոսյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է:



























