ԱՄՆ Կոնգրեսի նորընտիր անդամներ Ջեֆ Դենհամն ու Քորի Գարդները միացել են Ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակ Ռոբերտ Դոլդին` կոչ անելով իրենց գործընկերներին աջակցել բանաձեւին, հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«ԱՄՆ կառավարության անընդունակությունը` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամոթալի է: Ժամանակն է, որ կառավարությունը պաշտոնապես միանա մեր ընտրողների եւ աշխարհի մարդկանց ձայներին` դիմագրավելու Հայոց ցեղասպանության ժխտմանը»,- ասված է կոնգրեսականների նամակում: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսակններին նախաձեռնության համար` նկատելով, որ «պետք է մեկընդմիշտ վերջ դնել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտմանը ԱՄՆ-ի մեղսակցությանը»:

Նշենք, որ բանաձեւին արդեն աջակցում է 80 կոնգրեսական: