Արտաշատի հիվանդանոցից, այսօր` սեպտեմբերի 22-ի գիշերը, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նշավան գյուղի մի բնակիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է BMW մակնիշի ավտոմեքենային:
Վարորդները վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը խորովածի շամփուրով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածք, ապա ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























