ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
ԱՄՆ-ի եւ Վարստանի նախագահների զրույցը կայացել է ընկերական մթնոլորտում եւ նվիրված է եղել երկու պետությունների հարաբերություններին, հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Վրաստանի նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի ԳԱ-ի 66-րդ նստաշրջանին, որն անցկացվում է Նյու Յորքում, հաղոդում է RSN-ը:



























