Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հարակից ավտոճանապարհին, սեպտեմբերի 20-ին, տեղի է ունեցել ավտովթար. տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 80-րդ կմ-ում դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21015» մակնիշի 4763 Տ համարանիշի եւ «ՈՒԱԶ» մակնիշի 57 ԼՏ 132 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի հետեւանքով «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Վաղինակ Սողոյանը, ուղեւորներ` 20-ամյա Գայանե Համբարձումյանը, 40-ամյա Գարիկ Բադալյանը, 36-ամյա Արմեն Սարիկյանը եւ «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վարորդ, 39-ամյա Սամսոն Անտոնյանը տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: