Ռուսաստանն ու Ղազախստանը ծրագրում են համատեղ Հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ) ստեղծել:

«Նման երկկողմանի տարածաշրջանային համակարգեր մենք ունենք Բելառուսի եւ Հայաստանի հետ, ապագայում մենք նախատեսում են նմանօրինակ համակարգեր ստեղծել նաեւ Ղազախստանի հետ»,-սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վելերի Գերասիմովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս Ղազախստանի ՀՕՊ-ը մտնում է ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի մեջ: