Թուրքիայի Վան նահանգի Շատախի շրջանում թուրք զինվորականներն ու գյուղի պահապանները բախվել են քուրդ զինյալների հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով սպանվել է 1 զինվորական եւ 2 գյուղի պահապան։ Եւս 2 գյուղի պահապաններ վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց։
Քուրդ զինյալների կորուստների մասին տեղեկություններ չկան։



























