Արագածոտնի մարզի Լեռնարոտ եւ Ագարակավան գյուղերում, սեպտեմբերի 20-ին տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարկուտը վնասել է Լեռնարոտում`50-55 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ եւ պտղատու ծառեր,Ագարակավանում` մոտ 10 հա խնձորի այգի:
Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:




























