Թուրքիայի Ուրֆա նահանգի Բոզովա շրջանի քայմաքամ 31-ամյա Ջեներ Աքգյունը ատրճանակով ինքասպան է եղել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ամուսնացած եւ 1 երեխայի հայր Ջեներ Աքգյունը դեռեւս անհայտ պատճառով սեպտեմբերի 22-ի առավոտյան իր բնակարանում ատրճանակով վերջ է դրել կյանքին։
Նշվում է, որ քայմաքամը ծնունդով Օրդուից է։ Նա 2008-ից աշխատել է Համշենում, որից հետո 2010-ին նշանակվել էր ներկայիս պաշտոնին։


























