Համաշխարհային ճանաչում ունեցող «National Geographic Traveler» ամսագիրը, միջազգային քվեարկության արդյունքում, «ակտիվ, այդ թվում էքստրեմալ հանգիստ» անվանակարգում Հայաստանն ընդգրկել է լավագույն երկրների եռյակում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, մրցանակը հանձվել է Մոսկվայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցչին: