ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Իսթ-Ինվեսթ նախագծի շրջանակներում` սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ուսումնական սեմինարներ կանցկացվեն, որպեսզի «Արեւելյան գործընկերության» 6 երկրների միջին եւ փոքր ձեռնարկություններին հնարավորություններ տան ուսումնասիրել արտասահմանյան շուկայի փորձը: Այդ մասին հաղորդել է Գործընկերության եւ համագործակցության եվրոպական կառույցի տեղեկատվական կենտրոնը:

«Արեւելյան գործընկերության» վեց երկրներից յուրաքանչյուրում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, կազմակերպվելու են նախնական եւ բարձր մակարդակի սեմինարներ: Նախնական մակարդակը նախատեսված է փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, ովքեր սահմանափակ գիտելիքներ ունեն ԵՄ-ի չափանիշների մասին կարգավորման եւ միջազգայնացման ոլորտում, իսկ բարձր մակարդակը նրանց համար, ովքեր լավ են տեղեկացված եւ կապեր ունեն եվրոպական ընկերությունների հետ:

7 միլիոն բյուջե ունեցող Իսթ-Ինվեսթ նախագիծը նպաստում է Արեւելյան համագործակցության երկրների տնտեսական զարգացմանը եւ օգնում է տարածաշրջանային առեւտրին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: