Համաձայն ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի մանդատի` սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում անցկացվել է հերթական մոնիտորինգը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները` Խրիստո Խրիստովը եւ Մարիուս Պուոջյունասը, իսկ Ղարաբաղի կողմից ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անթալ Հերդիչը:

Մոնիտորինգն անցել է առանց միջադեպերի: