Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել «Կրոնական համայնքների եւ քաղաքացիական հասարակությունների դերն ու պատասխանատվությունը Հարավային Կովկասում կոնֆլիկտների լուծման գործում» խորագրով կոնֆերանսը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչը Ավստրիայի Կառավարության Եվրոպական եւ միջազգային գործերի նախարարությունն է:Խորհրդաժողովին մասնակցել են Ավստրիայում Հայաստանի եւ Վրաստանի դեսպանները, Հայաստանում եւ Վրաստանում Ավստրիայի դեսպանը, Հարավային Կովկասում ԵՄ նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Կոնֆերանսի ընթացքում կարդացվել են զեկուցումներ եւ կազմակերպվել են քննարկումներ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:




























