Անկարայում, սեպտեմբերի 20-ին իրականացրած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Ադանայում զբոսնելու ընթացքում։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Անկարայում անվտանգության տեսախցիկների ուսումնասիրություններից հետո, ոստիկանությունը փնտրում էր 28-30 տարեկան, 1,70-1,75 հասակով երիտասարդի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, հիշյալ անձը ձերբակալվել է Ադանայում պայուսակն ուսին զբոսնելու ընթացքում։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Անկարայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 հոգի մահացել է, 15 հոգի՝ վիրավորվել։
Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրեցին PKK-ին, որից հետո PKK-ն հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ այն թուրքական իշխանությունների հերթական խաղն է՝ ցույց տալ Անկարային տուժյալի կարգավիճակում եւ PKK-ի դեմ պայքարում նոր աջակիցներ գտնել։



























