Անկախ Հայաստանը ստեղծվել է որպես իրավական երկիր, սակայն ներկա իշխանություններն զգալիորեն խարխլել են այդ հիմքերը: Այսօր` սեպտեմբերի 22-ին, ասուլիսում ման տեսակետ հայտնել ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«1991-ին Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից` հետեւելով Խորհրդային միությունից դուրս գալու մասին օրենսդրությանը: Անկախ Հայաստանը ստեղծվեց որպես անկախ պետություն: Հիմա, ցավոք, երկիրը կարելի է բնորոշել ազգային օրհներգի բառերով` «թշվառ, անտեր»: Իրավական սկզբունքների մասին չի կարող խոսք լինել, երբ իշխանության վերնախավն ընդունում է որոշումներ, թե ով ինչով զբաղվի, կամ` չզբաղվի: Բոլոր շուկաները խստորեն բաժանված են ոչ մեծ խմբի միջեւ»,- հայտարարեց Ասատրյանը:
Նրա խոսքով, սոցիալական բեւեռացումը Հայաստանում այսօր ամենաբարձր մակարդակի վրա է` մյուս հետխորհրդային երկրների հետ համեմատած, իսկ ճգնաժամից հետո ավելի է ուժգնացել: «5 տոկոս ամենահարուստների եւ բնակչության հիմնական մասի միջեւ»,- ասաց նա:
Իշխող ՀՀԿ-ի անդամ, պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքով, պետությունը որոշակի քայլեր է կատարում սոցիալական վիճակը մեղմելու ուղղությամբ: Խոսելով գյուղերում սոցիալական լարվածության մասին, Հակոբյանը հիշեցրել է, որ պետությունը սուբսիդավորել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները 4-6 տոկոսով, որի համար հատկացվել է 250 մլն դրամ:
Նա նաեւ նշել է, որ գործազրկության մակարդակը, ըստ վիճակագրության վարչության, 2011-ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, 7 տոկոսից նվազել է 6,1 տոկոսի:




























