Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը (Lamberto Zannier) նախօրեին քննարկել են խնդիրներ` կապված Վրաստանում կազմակերպության մանդատի վերականգման հետ, սեպտեմբերի 22-ին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի եւ տեղեկատվության ծառայությունը:

ԵԱՀԿ առաքելությունը, որն աշխատում է Վրաստանում 1992 թվից, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեթյունը Վրաստանում 2009 թվի հունիսի 30-ին, Ռուսաստանի կողմից դրված վետոյի հետեւանքով: Հակասությունների պատճառ է դարձել հարավօասական հակամարտության հանդեպ դիտորդական առաքելություն իրականացնելու հարցի շուրջ տարբեր մոտեցումները, որը պետք է իրականացվեր 2008 թվի ռուս-վրացական պատերազմից հետո: Պաշտոնական Թբիլիսին պնդում էր մեկ, ընդհանուր օպերացիայի անցկացման անհրաժեշտության վրա:

Ռուսաստանն էլ կարծում էր, որ 2008 թվի օգոստոսյան պատերազմից եւ Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո, ԵԱՀԿ-ն առանձին դիտորդական առաքելություն պետք է իրականացնի Օսիայում, ինչպես անկախ պետությունում: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանի շրջանակներում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: