Իսրայելի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա Իսրայելում սկսել են լրջորեն անհանգստանալ, որ թուրքական ղեկավարությունը, հնարավոր է, դադարեցնի նավթի մուտքը երկիր: Քանի որ սեւ ոսկու մեկ երրորդ մասը ստացվում է Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով: Թուրքական նավահանգստում նավթը տանկերներով տեղափոխվում է Իսրայել:

Մասնավորապես, Globes տնտեսական հրատարակչությունը չի բացառում, որ թուրքական իշխանությունները կորոշեն ճնշում գործադրել հրեական պետության վրա էներգետիկ ոլորտում եւ «կփակեն ծորակը»: Սակայն, գեներալ Օրեն Շախորի կարծիքով, նման զարգացում հնարավոր չէ, գրում է IzRus-ը:

«ԲԹՋ-ն չի պատկանում Թուրքիային, այն ղեկավարում են խոշոր միջազգային կոնցեռնները: Թուրքիան չի դադարեցնի նավթի մատակարարումը, քանի որ դա կավարտվի դատական հայցերով»,-շեշտել է Օրեն Շախորը: Նրա խոսքով, չարժե անհանգստանալ նավթի մատակարարման հարցի շուրջ. «մենք ստացել ենք այն մեր պատմության ավելի բարդ շրջաններում եւս»,-շեշտել է նա: