49-ամյա «օրենքով գող» Վադիմ Սաբրեկովը, ով հանցագործ շրջանակներում առավել հայտնի է «Վադիկ Կիրովսկի» կամ «Չեբուրաշկա» մականուններով, սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, ՌԴ ՆԳՆ վարչության եւ Մոսկովյան շրջանի Ներքին գործերի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում, սեպտեմբերի 22-ին հաղորդում է «Պրեստուպնայա Ռոսիան»` վկայակոչելով «Փրայմ Քրայմը»:

«Սաբրեկովը Երեւան է ժամանել տեղական քրեական հեղինակությունների, այդ թվում զոհված «օրենքով գող» «Արմեն Կանեւսկիի» եղբոր` Արտեմի հետ հանդիպելու նպատակով:

Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ոստիկանները «Չեբուրաշկային» հետադարձ չվերթով հեռացրել են երկրից, ինչի մասին տեղյակ են պահել իրենց ռուս գործընկերներին: Մոսկվայում վայրէջքի ժամանակ «օրենքով գողին» ձերբակալել են, սակայն պրոֆիլակտիկ զրույցից հետո նրան բաց են թողել, հաղորդում է հրատարակչությունը: