Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ նրա կնոջ` Կարլա Բրունի- Սարկոզիի երեխան կարող է լույս աշխարհ գալ հոկտեմբերի 3-ին` Գերմանիայի միասնության օրը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 22-ին, հաղորդում է գերմանական Bild տաբլոիդը` վկայակոչելով Սարկոզիի հորը` Պալ Սարկոզիին:
Գերմանիայի բնակիչների համար Գերմանիայի միասնության օրը շատ կարեւոր տոն է: Այն նշվում է 1990-ից, երբ միավորվեցին երկու գերմանական պետությունները` ԳԴՀ-ն ու ԳՖՀ-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին, 43-ամյա Կարլա Բրունին հայտարարել էր, թե արդեն հոգնել է իր հղի վիճակից: «Եթե անկեղծ, ապա ես էլ չեմ կարողանում. Ես պետք է ժամանակի մեծ մասը պառկած կամ նստած անցկացնեմ: Չի կարելի ծխել, գինի խմել: Ես անհամբերությամբ սպասում են, որ այս ամենը վերջանա: Սկսած հոկտեմբերի 1-ից դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,- ասել է 43-ամյա Բրունին` իր ֆոնդի թոշակին արժանացածների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հայտնել է, որ իր անդրանիկ որդին ժամանակից շուտ է ծնվել:
Բրունին շարունակում է պնդել, որ չի ցանկանում նախօրոք իմանալ երեխայի սեռը:



























