Չեչնիայի երկու բնակիչներ, ովքեր սեպտեմբերի 16-ին, անհայտ հանգամանքներում սպանվել են Ստամբուլում, կարող են լինել ահաբեկիչներ` Դոկ Ումարովի շրջապատից: Բացի այդ, ռուսական հատուկ ծառայությունները Բերգ-Խաջ Մուսաեւին եւ Ռուստամ Ալտեմիրովին կասկածում են «Դոմոդեդովո» օդանավակայանում 2011 թվի հունվարի 24-ին ահաբեկչության կազմակերպման մեջ, որի հետեւանքով զոհվել է 37 մարդ եւ տուժել 200 մարդ:
Մահացած Բերգ-Խաջ Մուսաեւի նկարը, որը տարածել են թուրքական լրատվամիջոցները, իսկապես նման է ամիր Խազմաթին, որը ներկայացված է «Դոմոդոդովոյի» ահաբեկչությունից հետո տարածված տեսագրություններում: Սակայն ոչ ռուսական կողմը, ոչ էլ չեչենական իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել հայտնի ահաբեկիչների մահը Թուրքիայում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Ստամբուլի Զեյթինբուռնու թաղամասում սեպտեմբերի 16-ին հենց փողոցում անհայտ մի մեքենայի մեջից կրակ է բացվել 3 չեչենի ուղղությամբ, ովքեր ստացած ծանր վերքերի հետեւանքով մահացել էին:
Թուրքիայում չեչենների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միության նախագահ Օմեր Բեզիրգանը պնդել էր, թե հարձակումն իրականացվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Նա նշել էր, որ սպանվածներից Մուսաեւի Բերկհազը ռուսների դեմ պատերազմող բարձրաստիճան դաշտային հրամանատար էր, ով վիրավորվել էր եւ եկել էր Թուրքիա: «Սպանված մյուս երկուսը՝ Ռուստամ Ալտեմիրոլը եւ Զավբրեկ Ամրիեւը, եւս ռուսների դեմ պատերազմող հայտնի անուններ են»,-ասել էր չեչենների իրավունքների պաշտպանը:


























