«Պրոժեկտոր փերիսհիլթոն» հեռուստահաղորդման վարողներից մեկը` Սերգեյ Սվետլակովը, ավիավթարի է ենթարկվել նկարահանումների գնալու ճանապարհին եւ հազիվ է փրկվել մահից: «Տվոյ դեն»-ն գրում է, որ չարտերային չվերթով թռչող ինքնաթիռը` Ֆլորենցիայից դուրս գալով, չի հասել սահմանված վայրը եւ արտակարգ վայրէջք է կատարել Կիեւի Բորիսպոլ օդանավակայանում: Բենզինը չի բավականացրել եւս 8 րոպե թռչելու համար:

«Ճշմարտությունն իմանալով երգիծաբանը հազիվ դիմացավ»,-ասել են ուղեկցորդուհիները: «Ակնհայտ էր, նա այս անգամ շատ է վախեցել»: