ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին եւ նրա հետ քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը: