Ադրբեջանցի քաղաքագետ  Փարվին Դարաբադին, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ-Գարեջիի վանական համալիրի մի մասի շուրջ գոյություն ունեցող կոնֆլիկտը կարգավորելու համար առաջարկում է այն հայտարարել որպես էքս-տարածաշրջան, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ադրբեջանցի փորձագետի կարծիքով, վանական համալիրը կարող է լինել եւ Ադրբեջանի եւ Վրաստանի ընդհանուր սեփականությունը, եւ երկու կողմերը պետք է ունենան հավասար իրավունքներ համալիրի նկատմամբ:

Քաղաքագետի նման խոսքերն Ադրբեջանում սուր գնահատանների են արժանացել:

Ինչպես հայտնել է ադրբեջանական 1news.az-ը, նման մեկնաբանությունը  երկու կողմերի միջեւ  անհամաձայնության է հանգեցնում, եւ նման լուրջ խնդիրը, ինչպիսին սահմանի բաժանումն է, կարող է լուծել միմիայն իրավական փաստաթուղթը:

Նշենք, որ մինչ այսօր Դավիթ-Գարեջի վանական համալիրում վրացի վարդապետներ են բնակվում եւ այն զբոսաշրջիկների համար ամենագայթակղիչ վայրն է համարվում, որի մի մասը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից:

Հիշեցնենք, որ վանական համալիրը գտնվում է Վրաստանի հարավում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 565 եւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա: Այն հիմնադրվել է 6-րդ դարում եւ զբաղեցնում է 25 կմ չոր տարածք: