Աբխազիայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի անդամ, խաղաղօվկիանոսյան ոչ մեծ պետություն Տուվալուն՝ Պոլինեզիայում։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ հայտարարությունը ստորագրվել է Սուխումիում հանրապետության  վարչապետ Սերգեյ Շամբայի եւ Տուվալուի վարչապետ Վիլլի Թելավին։

Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 18-ին, սակայն պաշտոնական տեղեկությունն այդ մասին Աբխազիայի ԱԳՆ-ն հրապարակել է միայն այսօր, հաղորդում է «Ազատությունը»:

Աբխազիայի ակնախությունն ավելի վաղ ճանաչել էին Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն: