Ալժիրը, որը համարվում էր Մուամար Քադաֆիի վարչակազմի կողմնակիցը, Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը ճանաչել է որպես այդ երկրի օրինական կառավարություն, հայտնում է Associated Press-ը։
Տրիպոլիի գրավումից հետո, Քադաֆիի ընտանիքը փախել էր Ալժիր։
Սեպտեմբերի սկզբին Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը ճանաչել էին Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը։
Ավելի քան 40 տարի երկիրը ղեկավարած Քադաֆիի վարչակազմի հակառակորդներին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել Լիբիայի գրեթե ողջ տարածքը։
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդն արդեն իսկ նախարարների կաբինետ է ձեւավորել։




























