Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, ով` իր դեմ մահափորձից հետո, բուժման կուրս էր անցնում Սաուդյան Արաբիայում, վերադառնում է հայրենիք, հաղորդում է Aljazeera.net-ը` վկայակոչելով Եմենի պետական հեռուստատեսությունը:

Սալեհը վիրավորվել էր հունիսի 3-ին` նախագահի պալատի մոտ գտնվող մզկիթի վրա կատարված կրակահերթի ժամանակ: Սկզբում ասվում էր, որ Սալեհը «թեթեւ վնասվածք» է ստացել, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սալեհի սրտի մոտ 7,6 սմ-անոց բեկոր է մնացել: Բացի այդ, նա երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել:

Ընդդիմադիրները հայտարարել են, որ Սալեհին թույլ չեն տա Եմեն վերադառնալ: