Թերթը գրում է, որ  ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում դասավանդելու են նոր առարկա` «Ադրբեջանի պատմության հիմնահարցեր»: Այս մասին ասաց ԵՊՀ ուսանողների հետ աշխատանքների գծով բաժնի պետ, ադրբեջանագետ Միհրան Հակոբյանը: 

«Փորձում ենք պատրաստել ադրբեջանագետների, քանի որ այսօր մենք Ադրբեջանի գծով խորացված ուսումնասիրություններ կատարող մասնագետներ չունենք: Այնինչ` Ադրբեջանն այն պետությունն է, որի հետ մենք կոնֆլիկտ ունենք: Հաշվի առնելով, որ Բաքվի պետհամալսարանում հայագիտության ամբիոն կա` ժամանակն է, որ մենք էլ նորմալ ադրբեջանագետ մասնագետներ ունենանք: Նա հավելեց նաեւ, որ իր ճանաչած միակ հայը, ով ներկայումս կարող է ադրբեջաներեն դասավանդել բուհում, ռուսաստանաբնակ հումորիստ Կարեն Ավանեսյանն է»,- ասաց Մ. Հակոբյանը: