Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նորանշանակ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Նա նշել է, որ երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա։ «Ինչպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի, այնպես էլ ԱՊՀ-ի միջխորհրդարանական ասամբլեայի, միջազգային խորհրդարանական այլ կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը եւ արդյունավետ համագործակցությունը նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության հետագա խորացմանը»,- ասված է ուղերձում։
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վալենտինա Մատվիենկոյի ընտրվելով՝ միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսդաստանի միջեւ «անշեղորեն կաճի եւ հետագա խորացման նոր հնարավորություններ կընձեռի»։
«Հարգելի Վալենտինա Իվանովնա, թույլ տվեք հայտնել Ձեր հանդեպ խորը հարգանքի հավաստիքը եւ Ձեզ ցանկանալ բեղմնավոր գործունեություն, իսկ բարեկամ ռուս ժողովրդին՝ բարեկեցություն եւ հետագա բարգավաճում»,- նշել է խորհրդարանի խոսնակը։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն Դաշնության խորհրդի խոսնակ էր ընտրվել սեպտեբերի 21-ին։




























