Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները, սեպտեմբերի 22-ի գիշերը Ստամբուլ-Երեւան չվերթով Հայաստան են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2008 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:Հայկանուշ Հովհաննիսյանը կալանավորված է: