Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կմասնակցի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին, որը կայանալու է սեպտեմբերի 29-30-ին` Վարշավայում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության Արեւելյան գործընկերության եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Գունար Վիգանդը, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Արեւելյան գործընկերության կայանալիք գագաթաժողովը կամրապնդի ԵՄ հարաբերությունները ծրագրի անդամ երկրների հետ: Ադրբեջանի նախագահը նույնպես կմասնակցի գագաթաժողովին, որտեղ կհանդիպի ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների, ԵՄ նախագահ Ռոմպեյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի, ինչպես նաեւ ծրագրի անդամ 5 երկրների նախագահների հետ»,- հայտարարել է Վիգանդը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կմասնակցի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին` իր Լեհաստան այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ներառված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը:




























