Ռումինիան ընդունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի որոշումները եւ դրսից որոշումներ չի կայացնում։ Սեպտեմբեր 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն։ Ռումինիան լիարժեքորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ կարծում է, որ նրա միջնորդական ռեսուրսները սպառված չեն, ասել է դիվանագետը։
«Ռումինիան սատարում է ղարաբաղյան հակամարտության կողմերի որոշմանը եւ դրսից որոշումներ չի կայացնում։ Միայն կողմերի ընդունած որոշումը կարող է երկարատեւ խաղաղություն եւ այդ երկրների զարգացում ապահովել»,- պարզաբանեց դեսպանը։
Հակամարտությունները, կարծում է նա, կարող են տարբեր լինել, տարբեր կարող են լինել նաեւ որոշումները, սակայն վերջիններս երբեք չեն կարող դուրս գալ միջազգային իրավունքի շրջանակներից։



























