Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ստամբուլում ընդունել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, հաղորդում է SalamNews-ը, վկայակոչելով Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ խնդիրների, կողմերը քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: