ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կկայանա Չիկագոյում` 2012 թվականի մայիսի 20-21-ին: Այս մասին այսօր` սեպտեմեբր ի23-ճին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` իր ԱՄՆ այցելության ժամանակ: Նրա խոսքով, դա կարեւոր գագաթաժողով կլինի` կապված նախորդ տարի Լիսաբոնում ընդունված որոշումների զարգացման առումով:

ՆԱՏՕ-ի նախորդ գագաթաժողովը կայացել է 2010-ի նոյեմբերի` Լիսաբոնում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցել այդ գագաթաժողովին:

Նման որոշման պատճառ է հանդիսացել գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նախկին ձեւակերպումների առկայությունը: