Չինաստանի Գուանդուն նահանգի Լուֆեն քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ հողերի վաճառքի իշխանությունների քաղաքականության: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով South China Morning Post թերթը:

Հազարավոր մարդիկ հարձակվել են մի քանի կառավարական շենքերի վրա, այդ թվում Կոմկուսի տեղի մասնաճյուղի շտաբ-բնակարանում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ցուցարարների մի մասը զինված են եղել աղյուսներով եւ փայտերով: Անկարգությունների ընթացքում մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ջարդարարները բողոքել են իրենց հողատարածքները առգրավելու եւ դրանք շինարարական Country Garden ընկերությանը վաճառելու իշխանությունների որոշման դեմ (գործարքի արժեքը կազմել է 156,6 մլն դոլար):

Լուֆենի վարչակազմի պաշտոնյաները հաստատել են անկարգությունների փաստը, որոնք սկսվել էին դեռ սեպտեմբերի 21-ին:

Իշխանությունների տվյալներով, բողոքի ակցիաներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Նրանք շրջել են 6 ոստիկանական մեքենա եւ վիրավորել տասնյակ ոստիկանների: