Իսրայելի պաշտպանության բանակն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Պաղեստինի հետ սահմանին` Հորդանան գետի արեւմտյան ափին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին գրում է «Հաարեց» թերթը:
«Հաարեցի» տեղեկատվությամբ, ՑԱԽԱԼ-ն ակտիվորեն պատրաստվում է Պաղեստինի ինքնավարության հետ հակամարտության սրմանը` կապված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի այսօր նախատեսված ելույթի հետ, հաղորդում է Lenta.ru-ն:
Աբասը պետք է դիմի ՄԱԿ-ին` պահանջելով ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը:



























