Չինաստանի Լոյան քաղաքում մի տղամարդ է կալանավորվել, ով առեւանգել է մի քանի կանանց եւ պահել նրանց նկուղում որպես սեռական ստրկուհիներ, հաղորդում է bbc.co.uk-ն:
Լի Հաոն կասկածվում է 6 կանանց առեւանգման մեջ: Երկուսին նա սպանել է, մյուս 4-ին հաջողվել է ազատել:
Նախնական տվյալներով, կալանավորվածը կերակրել է կանանց օրական ընդամենը մեկ անգամ, որպեսզի նրանք դիմադրելու ուժ չունենան:


























