Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է առերեսման հրավիրել ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին եւ բանաստեղծուհի Տրիստան Բանոնին: Վերջինս Ստրոս-Կանին մեղադրում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով France Info ռադիոկայանը:

Դատախազությունում կարծում են, որ առերեսումն անհրաժեշտ է կազմակերպել այս գործի նախաքննության շրջանակներում:

Դոմինիկ Ստրոս-Կանի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը պատրաստ է առերեսման: Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ առերեսումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթվա կեսերին:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ստրոս-Կանը կալանավորվել էր Նյու Յորքում` հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Ավելի ուշ դատախազությունը փակել է այդ գործը եւ սեպտեմբերի սկզբին Ստրոս-Կանը վերադարձել է հայրենիք: