Ամերիկացի զինծառայող Էնդրյու Հոլմսը (Andrew Holmes) դատավարության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել աֆղան դեռահասի դաժան սպանության մեջ:
Հոլմսը խոստովանել է, որ տղան սպառնալիք չէր ներկայացնում եւ նա զենք չի ունեցել: Հոլմսը միայնակ չի ստորացրել դեռահասին, ավելի շուտ գործել է իր երկու ծառայակիցների նախաձեռնությամբ:
Հոլմսի խոստովանությամբ, նա աֆղան անզեն դեռահասի վրա 15 մետրից արձակել է ինքնաձիգի 6-8 փամփուշտ: Դրանից առաջ, նրա ծառայակից Ջերեմի Մորլոքն իր զոհին մոտ է կանչել, որից հետո տղայի վրա նռնակ է նետել: Հանցագործությունը կատարվել է «սպորտային հետաքրքրությունից» դրդված: Միանշանակ պատասխան չկա, թե ում կողմից է սպանվել տղան:
Առնվազն երեք սպանություն կատարած «կրակող բրիգադի» գործը լայն հրապարակայնություն է ստացել գերմանական Der Spiegel ամսագրում լուսանկարների հրապարակումից հետո, որտեղ ամերիկացի զինվորները լուսանկարված են արյան մեջ թաթախված տեղի բնակչի ֆոնին:
Ավելի վաղ այս գործով դատապարտվել էին զինվորներ Ադամ Ուինֆիլդը եւ Ջերեմի Մերլոքը, որոնք դատապարտվել են 3 եւ 24 տարվա ազատազրկման:




























