Հայրենիքում 8 տարի հետախուզման մեջ գտնվող հայաստանցուն ձերբակալել են Կրասնոյարսկում։

Պարզվել է, որ 8 տարի առաջ նա, Հայաստանում օգտվելով իր ծանոթի վստահությունից, նրանից 13,5 հազար դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր է վերցրել ՝ խոստանալով իրացնել դրանք եւ վերադարձնել գումարները։

Իր խոստումները նա չի կատարել եւ մինչ այժմ թաքնվել է Ռուսաստանում։ Ներկայումս ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, որոշվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը։ Հայաստանում նրան առանձնակի մեծ չափերի խարդախության համար մինչեւ 9 տարի ազատազրկում է սպառնում։